Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հաշված օրեր են մնացել, բայց դեռ որոշված չէ

Հաշված օրեր են մնացել, բայց դեռ որոշված չէ
06.10.2014 | 15:00

ԱԺ ոչիշխանական ուժերի եռյակն այս օրերին ինտենսիվորեն պատրաստվում է Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին: Համենայնդեպս, «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին վերջին շաբաթներին հաջողվեց համատեղ հանրահավաքներ անցկացնել հանրապետության տարբեր մարզերում և հյուսիսից հարավ իրազեկել իրենց առաջիկա ծրագրերի մասին: Եվ մինչ հենց խորհրդարանի ներսում, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններից գտնվեցին պատգամավորներ (Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը»), որոնք բարձրաձայնեցին հանրահավաքին չմասնակցելու իրենց մտադրությունը, եռյակի ուժերը շարունակում են իրենց կազմակերպչական աշխատանքները:

Ովքե՞ր են ելույթ ունենալու, մասնակցելո՞ւ են արդյոք ոչիշխանական կուսակցությունների առաջնորդները առաջիկա հանրահավաքին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքը նոր է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ մասնակցում էր ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին և չի կարող պատասխանել այդ հարցին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեր զրույցում նշեց, որ դեռ որոշված չէ, թե ովքեր են ելույթ ունենալու, քննարկվում է նաև՝ կուսակցությունների առաջնորդների մասնակցության հարցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ